Բաժիններ՝

Մեկ օրում Ուկրաինայի հարևան երկրներ է ժամանել ավելի քան 32.000 փախստական. ՄԱԿ

Ավելի քան 5,26 միլիոն փախստականներ են Ուկրաինայից ժամանել հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 32 հազարով, ապրիլի 26-ին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։

Վարչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 25-ն Ուկրաինան լքածների թիվը հասել է 5 264 666-ի: Մեկ օրում հարեւան երկրների սահմաններն է հատել 32 652 մարդ՛ ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 25-ը Ռուսաստան է ժամանել 614 318 փախստական, Լեհաստան՝ 2 922 978, Ռումինիա՝ 782 598, Հունգարիա՝ 496 914 փախստական:

Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն ապրիլի 26-ին դիմել է համաշխարհային հանրակցությանը՝ 1,85 միլիարդ դոլար տրամադրելու կոչով՝ Ուկրաինայից հարեւան պետւթյուններում 5,3 միլիոն փախստականների կարքների համար: ՄԱԿ-ի վարչության սկզբնական կանխատեսումներում, որոնք հրապարակվել են փետրվարի 25-ին, խոսքն այն մասին էր, որ Ուկրաինան կարող է լքել մինչեւ 4 միլիոն փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս