Բաժիններ՝

Գերմանիան մտադիր է ուժեղացնել Լեհաստանի հետ համագործակցությունը նավթային ոլորտում

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է ուժեղացնել Լեհաստանի հետ համագործակցությունը նավթային ոլորտում՝ նպատակ ունենալով «կայուն էներգամատակարարում» ապահովել՝ անկախ ռուսական գազի ներմուծումից, ինչի կապակցությամբ նշել է նավթի ներմուծման այլընտրանքային երթուղիների ստեղծման անհրաժեշտությունը։

Գերմանիան եւ Լեհաստանը ցանկանում են համագործակցել նավթային ոլորտում, որպեսզի կայուն էներգամատակարարումը, անկախ ռուսական գազի ներմուծումից, իրականացվի որքան կարելի է ավելի շուտ»,-Հաբեքն ասել է Rheinische Post գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ այդ կապակցությամբ անհրաժեշտ է ներմուծման «այլընտրանքային երթուղիների» ստեղծում: Հաբեքն ապրիլի 26-ին կայցելի Վարշավա, որտեղ հանդիպում կունենա Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվայի հետ:

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ ԳԴՀ-ն մտադիր է մինչեւ 2022 թվականի վերջը ՌԴ-ից նավթի ներմուծումը հասցնել «զրոյի»: Եվրամիությունը հազիվ թե կարողանա ռուսական նավթն ու գազը լիովին փոխարինել առաջիկա 5-10 տարում, դրանում համակարծիք են ճյուղի հանգուցային խաղացողները, ավելի վաղ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Վարչապետի խոսքով՝ առանց ռուսական նավթի ու գազի աշխարհում կոլապս տեղի կունենա, իսկ գներն անկանխատեսելի կլինեն: Ռուսական նավթից ու գազից հրաժարումը հսկայական հետեւանքներ առաջ կբերի եվրոպական ու համաշխարհային տնտեսությունների համար, նշել է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարության տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչեւսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս