
Հայտնի են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմում ներկայացնելու ժամկետները

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 16-20-ը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում կներկայացնեն: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Iltalehti թերթը:
«Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները ՆԱՏՕ պետք է հրապարակվեն մայիսի 16-ից սկսած 20-րդ շաբաթը»,-ասվում է տեքստում:
Իսկ մայիսի 17-18-ին Կառլ XVI Գուստավ արքայի հրավերով պետական այցով Շվեդիա կմեկնի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն: