Բաժիններ՝

Դոնբասից շուրջ 990.000 փախստական է ժամանել Ռուսաստան

Ռազմական հակամարտության էսկալացման սկզբից ի վեր շուրջ 990 հազար փախստականներ են ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից ժամանել Ռուսաստան, նրանցից 12,7 հազարը՝ անցած օրվա ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Ընդամենը հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի պետական սահմանը հատել է 986,8 հազար փախստական, նրանցից 179,9 հազարը երեխաներ են»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Դոնբասի հանրապետություններից քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումն սկսվել է փետրվարի կեսերին հակամարտության սրման ֆոնին:

Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրանայում հատուկ ռազմական գործողություն է սկսել ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս