Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Պենտագոնի ղեկավար

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված արցազրույցում, որը եթերում ցուցադրվել է ապրիլի 26-ին:

Պատասխանելով այն հարցին, թե նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է արդյոք ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հնարավորությունը՝ Օսթինն ընդգծել է, որ «չէր ցանկանա շահարկել այդ թեմայով»: «Դա սուվերեն ընտրություն է, սուվերեն որոշում,- նշել է Պենտագոնի ղեկավարը:- Այժմ այդ հարցը չի քննարկվում»:

Ապրիլի 26-ին ավելի վաղ ամփոփելով Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Արեւմուտքի կողմից Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու շուրջ կոնսուլտացիաները, Օսթինը հնարավոր է համարել, որ Ուկրաինան հետագայում ձգտի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին: Զելենսկին ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու եւ Ղրիմի կարգավիճակի հարցն այն բանից հետո, երբ դադարեցվեն ռազմական գործողությունները եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս