Հարավային Կորեայում տեղաբաշխված ամերիկյան զորքերը հանրապետության տարածքում կմնան նույնիսկ Փհենյանի եւ Սեուլի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո:
Անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով Եվրամիության ծախսերը 2021-2027 թվականներին կաճեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո, ինչը կկազմի այդ ժամանակաշրջանում ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 2 տոկոսը:
Տրիպոլիից արեւմուտք ընկած ափամերձ շրջանում ինը միգրանտների, այդ թվում մեկ երեխայի մարմիններ են գտել նավակում, որոնք զոհվել են Լիբիայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացում է ստացել սեփական Պահպանողական կուսակցության պատգամավորների մի մասից, որ իր կառավարությունը գտնվում է հրաժարականի սպառնալիքի ներքո՝ Brexit-ից հետո մաքսային կարգավորման հարցերում Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների պահպանման պլանների իրագործման դեպքում:
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը մայիսի 1-ին մտել են Սեւ ծով:
«Չեմ կարծում, որ կլինի իրավիճակ «պատը՝ պատին»։ Բայց այն, որ արյուն կարող է թափվել, շատ հնարավոր է։ Բոլորի համար պարզ է, որ դրանից կօգտվի Հայաստանի արևելյան հարևանը։ Եթե այդ խաղերը ձեռնտու են և հարմար են Փաշինյանին, կարող է շարունակել խաղալ այդ խաղերը»։
Սիրիայի իշխանությունները զինված ընդդիմության հետ համաձայնություն են ձեռք բերել Հոմս նահանգային կենտրոնի (գտնվում է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա) հյուսիսային արվարձաններից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացնել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանի Փանմունջոմ վայրում:
Առայժմ անհայտ է մնում այն 34 մարդկանց գտնվելու վայրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված բազմահարկ շենքում:
Փարիզում մայիսմեկյան ցույցին հաջորդած անկարգությունների հետեւանքով ոստիկանությունը 276 մարդ է ձերբակալել:
Վատիկանի գանձապահ կարդինալ Ջորջ Պելը Մելբուռնի դատարանում կմեղադրվի սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:
Կորեական Ինչխոն քաղաքի միջազգային օդանավակայանի աղբանոցից հավաքարարը մոտավորապես 327 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ է գտել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով հետաձգել է պողպատի և ալյումինի սակագների վերաբերյալ բանակցությունները Կանադայի, ԵՄ-ի և Մեքսիկայի հետ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի հզորությունը կտրուկ թուլացել է վերջին 12 ամիսների ընթացքում դասալքության և վիրավորների մեծ թվի պատճառով:
Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլլը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը:
Հարավային Կորեան կհեռացնի բարձրախոսները, որոնք տեղադրված են Հյուսիսային Կորեայի սահմանին:
Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլոյում 6 հարկանի շինությունը փլուզվել է խոշոր հրդեհից հետո՝ խլելով առնվազն մեկ մարդու կյանք:
Արիզոնայի նահանգապետը մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել Կոկոնինո կոմսությունում հզոր հրդեհի պատճառով:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել:
Սիրիայի Իդլիբ նահանգից ազատ արձակված պատանդների մեծ մասը կանայք և երեխաներ են, և նրանք ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ:
Հազարավոր քաղաքացիներ մասնակցում են Կիևի կենտրոնական փողոցում կայանալիք երթին, որը նվիրված է Աշխատավորների միջազգային օրվան:
Չորս դահուկորդ և երկու ալպինիստ մահացել են Շվեյցարական Ալպերի Վալիսի շրջանում վատ եղանակային պայմանների պատճառով:
Ֆրանսիայի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, որը գտնվում է Թուլուզում, օգնության ձեռք է մեկնել նրանց, ովքեր վախենում են ինքնաթիռով թռչելուց:
Ավստրալիայի ամենատարեց գիտնականը՝ 104-ամյա Դեւիդ Գուդոլը Շվեյցարիա կուղեւորվի էվթանազիայի ընթացակարգ անցնելու համար:
Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիովին չի բացահայտել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ երկրի քաղաքակրթական զարգացման վերաբերյալ իր ամբողջական մոտեցումները:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 70 տոկոսը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նրա հանդիպման ֆոնին:
Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունը վստահում է Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատելու եւ այնտեղ խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԿԺԴՀ-ի խոստումներին:
Աֆղանստանում անհայտ անձանց կողմից հարձակման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է BBC-ի թղթակից Ահմադ Շահը:
ԱՄՆ-ը պետք է հեռանա Մերձավոր Արեւելքից, ամերիկացիները ոչինչ չէին բերում, բացի անկայունությունից: