Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին:

«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», – ասել է Բլինքենը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ:

«Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», – ասել է Էնթոնի Բլինքենը:

 

Տեսանյութեր

Լրահոս