2017 թվականին տեղեկատվության եւ վարկաբեկիչ տվյալների արտահոսերի համաշխարհային ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել է 4,2 անգամ՝ մինչեւ 13,3 միլիարդ գրառում:
«Կարևորն այն է, որ Սարգսյանն ուժային լուծման չգնաց, նա հասկանում է, որ Ղարաբաղում հայի արյուն է թափվում, նա չցանկացավ Հայաստանում հայի արյուն թափել»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ:
«Բայց վարչապետի հրաժարականը դեռ Հայաստանում ողջ իշխանության հրաժարական չէ, քանի որ իշխանությունը դեռ ՀՀԿ-ի և նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում է»:
Ապրիլի 23-ի առավոտյան նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայաստանյան պատմական իրադարձությանը։
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված է ապրիլի 27-ին, կարող է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ:
Կոսովոյի խորհրդարանի նախագահ Քադրի Վեսելին ապրիլի 23-ին պատգամավորներին է ներկայացրել Բրյուսելում Սերբիայի իշխանությունների հետ հետագա բանակցությունների ծրագիրը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Պեկինում կայացած հանդիպմանն առաջարկել է իրականացնել Եվրասիական տնտեսական միության նախագծերի եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգորդված զարգացումը:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) ապրիլի 23-ին տղա է ունեցել:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հանդես են եկել «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը շարունակելու օգտին, որը միջազգային անվտանգության ապահովման կարեւոր գործոնն է»:
Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է անհատույց հիման վրա Սիրիային մատակարարել Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ:
Ռուսաստանի եւ Չինաստանի՝ միջազգային պայմանավորվածությունների խստիվ պահպանմանը միտված կոնսոլիդացված ուղեգիծը կարգեւորագույն դեր է խաղում մոլորակի վրա կայունության ամրապնդման գործում:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն (ԽՎ) ակտիվորեն «աջակցում է եւ կշարունակի աջակցել դաշինքին Վրաստանի ինտեգրացման գործընթացին»:
36 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ի տարածքում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանոսպորտային պատահարի հետեւանքով, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) տեղափոխվել է Լոնդոնի ծննդատուն, որտեղ առաջիկա ժամերին պետք է լույս աշխարհ գա բրիտանական գահի ժառանգորդը կամ ժառանգորդուհին:
Եմենի հյուսիս-արեւմուտքում առնվազն 20 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 40-ը՝ վերքեր ստացել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով:
G7-ի արտաքին գործերի նախարարները չկարողացան միասնական կարծիքի գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված գործարքի հետագա ճակատագրի շուրջ:
Ապրիլի լույս 23-ի գիշերը Սերբիայի ազգային հեռուստատեսության տարածքում քանդված շենքի ավերակների մոտ տեղի է ունեցել արարողություն Բելգրադի հեռուստակենտրոնին ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի 19-րդ տարելիցի հիշատակին, որի հետեւանքով զոհվեց 16 մարդ, եւս 16-ը վիրավորվեց:
Գլենդելի հայ համայնքը ապրիլի 22-ին բողոքի ակցիաներ է իրականացրել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Գլենդելից 168.am-ին փոխանցեցին, որ ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներից քայլերթ են իրականացրել, ապա հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանի դիմաց։
Պարագվայում կառավարող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածուն՝ Մարիո Աբդո Բենիտեսը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի տեսուչների կողմից իր միջուկային փորձարանի ստուգմանը:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ապրիլի 23-ին սկսել են Key Resolve ամենամյա զորավարժությունները, որոնք կշարունակվեն երկու շաբաթ:
«Մեծ յոթնյակի» պետությունները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան) հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին, որոնք սահմանվել են «Ուկրաինայում Ռուսաստանի անընդունելի գործողություննեռրի» պատճառով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդունել է Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրները եւ հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին:
ԿԺԴՀ-ում 30-ից ավելի մարդ է զոհվել կամրջից տուրիստական ավտոբուսի ընկնելու հետեւանքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 23-ին ԱՄՆ կժամանի առաջին պաշտոնական այցով:
Deutsche Bank AG (DB)-ը սխալմամբ 35 միլիարդ դոլարի չափով գրավային վճարում է փոխանցել սակարաններից մեկին, որի հետ գործեր է վարում:
Պաշտպանության ոլորտում «ուղղորդվող էներգիայի» տեխնոլոգիայի կիրառման մեջ առաջընթացը հասել է բեկումնային կետին:
«Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և եվրոպական պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն ուղղված շնորհավորանքին: