Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Ավստրալացի ալպինիստ Սթիվ Փլեյնը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլոր մայր ցամաքների ամենաբարձր լեռնագագաթները բարձրանալով ընդամենը 117 օրում:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է առաջիկայում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն «Չեխական տուն» մշակութային կենտրոն բացելու մասին:
Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի Կանադայի Անգլիկան եկեղեցին: Այդ մասին, հայտնել է CBC News-ը:
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անվան պուրակ են հիմնել մայիսի 14-ին Երուսաղեմում բացման պատրաստվող ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին:
Գազայի հատվածի սահմանին մայիսի 14-ին իսրայելացի զինծառայողների հետ բախումների զոհ են դարձել 30-ից ավելի պաղեստինցիներ, տուժել է ավելի քան հազար մարդ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։
Մայիսի 14-ին առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին պաղեստինցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:
Եվրամիությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային գործարքին առնչվող իրադրության շուրջ, որից դուրս գալու մասին որոշումը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել Ղրիմի եւս հինգ պաշտոնյաների ներառել Ռուսաստանի համար պատրաստված սեւ ցուցակում 2018 թվականի մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ Ղրիմում քվեարկություն կազմակերպելու կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ:
Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը:
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի, որտեղ մարտի վերջին հրդեհի ժամանակ 60 մարդ զոհվեց, ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին:
Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մայիսի 14-ին Մոսկվայում բացելով հանդիպումը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, ճգնաժամային է որակել այն իրադրությունը, որն ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում է, որ Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիան, որը հանդես է գալիս թմրաքաղաքականության ազատականացման օգտին, պայմանավորված էր շատ ավելի խորը քայքայիչ գործընթացներով, որոնք ի հայտ են եկել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետեւանքով:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Ինդոնեզիայի Ճավա կղզու Սուրաբայա քաղաքում մայիսի 14-ին տասը մարդ վերքեր են ստացել ոստիկանական տեղամասի վրա մահապարտ ահաբեկիչների գրոհի հետեւանքով:
Գերմանիայի Աուրիխ քաղաքում (Ստորին Սաքսոնիայի երկրամաս) մայիսի 13-ին Seaside Festival բացօթյա երաժշտական փառատոնի հինգ հազար այցելուների են տարահանել վատ եղանակի պատճառով:
Հավայան կղզիների իշխանությունները հայտնել են ավտոճանապարհներից մեկի մոտ գտնվող բնակավայրի բնակիչների տարահանման մասին՝ Կիլաուեա հրաբխի ժայթքումից հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով:
Brussels Airlines ավիաընկերությունը մայիսի 14-ին չեղարկել է իր չվերթների 75 տոկոսը օդաչուների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատապայմանների բարելավում:
60-ից ավելի մարդ է զոհվել մայիսի 13-ի երեկոյան Հնդկաստանը պատուհասած ավազամրրիկի պատճառով:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD) ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից նախընտրական քարոզարշավի անցկացումը: