Մոլդովան պաշտոնապես ՌԴ-ին չի ծանուցել ԱՊՀ-ի գծով միջոցառումների մասնակցության դադարեցման մասինվ

Մոլդովան պաշտոնապես Ռուսաստանին չի ծանուցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ-ի) գծով միջոցառումների մասնակցության դադարեցման մասին: Մայիսի 19-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Ես տեսել եմ այդ տեղեկատվությունը: Պաշտոնական գծով ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Կոմերսանտ» թերթի հրապարակումը: Հրատարակությունն ավեի վաղ հայտնել է, որ Մոլդովան դադարեցրել է իր մասնակցությունն ԱՊՀ-ի գծով միջոցառումներին: Մասնավորապես, ինչպես հրատարակությանը հայտնել են զրուցակիցները Մոլդովայի պետական կառույցներից, երկիրը մայիսի 20-ին ներկայացված չի լինի կազմակերպության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031