Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg

ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկյան հետախուզության վերլուծաբանը դեռևս 2019 թվականին գերատեսչության ներքին ոչ պաշտոնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մեկն իրականում դպրոց է։

Bloomberg-ը պնդում է, որ տվյալների բազաների անջատվածության պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատվությունն այդպես էլ չի հասել հրամանատարությանը, ինչը նշված է եղել Պենտագոնի չհրապարակված հետաքննության մեջ։

Դպրոցին հասցված հարվածի հետաքննությունը ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մակարդակով սկսվել էր ապրիլին, սակայն ներկայումս այն փաստացի սառեցված է՝ երկրի Կենտրոնական հրամանատարությանը փոխանցվելուց հետո, հավելել է գործակալությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Մինաբում աղջիկների տարրական դպրոցին հարված հասցնելու մասին։ Զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը ստացել են վնասվածքներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հարձակման մեջ մեղադրել է Իրանի զինված ուժերին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ավելի ուշ պարզվել է, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորներն ունեն ամերիկյան զինամթերքի մարկավորում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930