Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը գերազանցել է 40 տարվա ռեկորդը

Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն ապրիլի արդյունքներով ռեկորդային է դարձել 1982 թվականի մարտից ի վեր՝ մեկ ամիս առաջվա 7 տոկոսի դիմաց կազմելով 9 տոկոս: Այդ մասին վկայում են երկրի Ազգային վիճակագրական բյուրոյի (Office for National Statistics, ONS) տվյալները:

Ապրիլ ամսվա ընթացքում սպառողական գները 2,5 տոկոսով աճել են մարտի ամսի 1,1 տոկոսով աճից հետո: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են DailyFХ պորտալի կողմից անցկացված հարցմանը, սպասում էին տարեկան գնաճի արագացման մինչեւ 9,1 տոկոս: Ամսական արտահայտությամբ սպասվում էր մինչեւ 2,6 տոկոսով սպառողական գների աճ: Տարեկան ցուցանիշը ռեկորդային է դարձել 1982 թվականի մարտ ամսից ի վեր: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում գրանցվել է 9,1 տոկոսով գնաճ: Դրա հետ մեկտեղ CPPIH ինդեքսը (գնաճ՝ հաշվի առնելով բնակարանները պահելու տնատերերի ծախսերը) մեկ ամիս առաջվա 5,7 տոկոսից հետո կազմել է 6,2 տոկոս: Ապրիլին, ըստ այդ ինդեքսի, գներն աճել են 0,7 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս