«Թալիբան» ահաբեկչական շարժման ռազմական հաջողություններն Աֆղանստանում չեն փոխել այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանները: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների:
Ամերիկյան ուժերի ավտոշարասյունն Իրաք է տարել 80 ավտոցիստեռն՝ սիրիական նավթով:
Պատժամիջոցների ցուցակում են նաև ընկերություններ Իրաքից և Սիրիայից:
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան»շարժման զինյալներն օգոստոսի 9-ին հայտարարել են Այբաք քաղաքը՝ Աֆղանստանի հյուսի Սամանգանի նահանգի վարչական կենտրոնը, գրավելու մասին: Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները, գրում է ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը։
«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Օգոստոսի 9-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ:
Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր տարիքի բնակիչների թիվը 2020 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին տասը տարվա ընթացքում եւ կազմել է 20 465:
Ասիայի և Աֆրիկայի երկրներից Բելառուսի տարածքով Լիտվա եկած անօրինական միգրանտները, ովքեր կհամաձայնվեն տուն վերադառնալ, Լիտվայի իշխանությունների կողմից 300 եվրոյի չափ գումար կստանան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարել օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների տարեդարձի կապակցությամբ, որոնք զանգվածային բողոքի ալիք էին բարձրացրել հանրապետությունում: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:
Կարելիայի Հանրապետության իշխանությունները Պետրոզավոդի քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին ուղարկել են Կրասնոդարի երկրամաս, որտեղ նախօրեին հոսպիտալացվել են աղիքային վարակի նշաններ ունեցող երեխաներ, ինչպես նաեւ թեժ գիծ են բացել միջադեպի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը:
«2006 թվականից Թուրքիան մեր տարածաշրջանում սկսել է ակտիվորեն ստեղծել մի առանցք, որը պետք է կազմված լինի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան երկրներից, և դրա նպատակներից է՝ մի կողմից՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, և մյուս կողմից՝ մեկուսացնել Հայաստանը»:
Ամերիկուհի Էդիթ Մերվեյ-Թրեյնըան՝ աշխարհի ամենատարեց ուժային եռամարտի մարզիկը կիսվել է երկարակեցության գաղտնիքով:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետեւում է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են:
Երեք մետր երկարություն ունեցող կատարավոր կոկորդիլոսն Ավստրալիայի հյուսիս-արևելքում հարձակվել է Լոկհարթ գետում ձուկ որսացող զինվորականի վրա:
«Հայաստանի առաջարկը՝ ռուս սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, հակասեց ռուսական շահերին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ օրերս հրապարակված հայտարարությանը։
Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների:
Պակիստանի 106-ամյա բնակչուհին բուժվել է կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելուց հետո:
Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները:
Փարիզում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի կիրառման:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է:
Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը:
Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:
Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար:
ԱՄՆ-ի մի խումբ ազդեցիկ գործարարներ դիմել են երկրի վարչակազմին, կոչ անելով՝ վերսկսել առեւտրական բանակցությունները Չինաստանի հետ եւ նվազեցնել ներմուծման սակագները, որոնք, նրանց կարծիքով, արգելակում են ԱՄՆ-ի տնտեսության զարգացումը: