Բաժիններ՝

ԵՀ-ն մտադիր է մինչև հունիսի վերջը գնահատական տալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ հունիսի վերջը գնահատական կտա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին:

«Ուկրաինան խնդրել է անդամակցել Եվրամիությանը: Ենթադրվում է, որ Հանձնաժողովը Եվրախորհրդի առջեւ հունիսի վերջին իր գնահատականը կտա խնդրանքին»,-Շոլցը մայիսի 19-ին ասել է Բունդեսթագում: Նա մեջբերել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը, որն ասել է, թե միությանն անդամակցելու գործընթացը մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ, բայց խոստացել է Ուկրաինային աջակցել այդ գործընթացում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 9-ին Ուկրաինան Եվրոպական միությանը ներկայացրել է հարցախմբի երկրորդ մասը, որն անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

Նշվում է, որ այս փաստաթղթում Ուկրաինան գնահատել է ուկրաինական օրենսդրության համապատասխանությունը եվրոպականին, իսկ երկրորդ մասի պատասխանները կազմում են շուրջ 4 հազար էջ, որոնցում մանրամասնորեն շարադրված է ուկրաինական օրենսդրության վիճակը ԵՄ-ին անդամակցության համաձայնագրի կատարումից ութ տարի անց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս