
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է մակրոֆինանսական օգնության եւս մեկ փաթեթ՝ մինչեւ 9 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային 2022 թվականին: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ԵՀ-ն առաջարկում է Կիեւի հետ միասին ստեղծել ուկրաինական տնտեսության վերականգնման ծրագիր եւ այդ ուղղությամբ միավորել ԵՄ անդամ երկրների, միջազգային հովանավորների, ֆինանսական հաստատությունների եւ մյուս գործընկերների ջանքերը: Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ տնտեսության վերականգնումը պետք է ընթանա ներդրումների եւ բարեփոխումների զուգակցության հաշվին: Եվրոպայի օգնությունը ժամանակի ընթացքում Ուկրաինային կօգնի ընթանալ լինելիության ուղիով:
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ հիշեցրել է ԵՄ-ի երկրների կողմից պաշտպանական ծախսերի մեծացման մասին եւ նշել է համակարգման անհրաժեշտությունն այդ միջոցները ծախսելու դեպքում: Նա մտադիր է ԵՄ-ի երկրների հետ նպատակային աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի պաշտպանական մատակարարումների համատեղ պլանավորմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: