Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին որոշում է ընդունել բացել հսկիչ այցակետը Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահ քաղաքում, որպեսզի պաղեստինցիները կարողանան ազատորեն այն հատել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում:
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է պատրաստ լինի, Արեւմուտքի համար սպառնալիքների կտրուկ աճի դեպքում, ամենավճռական գործողություններին Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես, կիբեռգրոհ ձեռնարկելուն:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստյոն առաջարկել է հրաժարվել այն կանանց ծառայություններից, որոնք ցանկանում են կամավոր զինվորական ծառայության անցնել:
Քուվեյթը ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի բանաձեւի նախագիծ է պատրաստել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում բողոքի ակցիաները ճնշելիս եւ կոչ է անում տարածաշրջանում տեղավորել պաղեստինցիների պաշտպանության միջազգային առաքելություն:
ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքում (Տեխասի նահանգ) ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել է տարրական դպրոցի տանիքի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) ախտահարվելու վտանգի մակարդակը «բարձրից» բարձրացրել է մինչեւ «շատ բարձր»:
Չինաստանը կարող է ԱՄՆ-ից նավթ, գազ եւ ածուխ գնել ՉԺՀ բարձր տեխնոլոգիաների արտահանման ամերիկյան սահմանափակումների վերացման պայմանով:
Միացյալ Նահանգները մտադիր է հասնել աշխարհի բազմաթիվ պետություների մասնակցությամբ լայն կոալիցիայի ձեւավորման՝ Իրանի կառավարության գործունեությանը դիմակայելու համար, որը Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող:
ՄԱԿ-ը մայիսի 17-ին երկրներին կոչ է արել միջոցներ տրամադրել այն հազարավոր պաղեստինցիներին բժշկական օգնություն ցույց տալու համար, ովքեր տուժել են Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով:
ԱՄՆ-ն առեւտրի առումով սարսափելի վիճակում է Եվրամիության նկատմամբ, ամերիկյան ընկերությունները դեմ են առնում արգելքների:
Հավայիում Կիլաուեա հրաբուխը մոտավորապես 9,1 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
ԱՄՆ-ի Սենատը մայիսի 17-ին Ջինա Հասփելին հաստատել է երկրի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում:
CRRC չինական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին անռելս էեկտրագնացքը:
Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում այս շաբաթ ծերությունից սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված կովը:
Մինչ բարձր հասարակությունը պատրաստվում է արքայազն Հարրիի եւ նրա հարսնացուի՝ Մեգան Մարքլի ամուսնական արարողությանը, Sputnik-ը մեր ուշադրությանն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսանեկան զգեստների նկարների ֆոտոժապավենը:
Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը բեմ դուրս կգա արքայազն Հարրիի եւ դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլի առաջիկա հարսանիքին:
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծախսերը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը կամ ասթման, յոթնապատիկ կփոխհատուցվեն բնակչության մեկ շնչին ընկնող ցածր եւ միջին եկամուտներով երկրներում:
Հայաստանը հաջողության դեպքում կարող է օրինակ ծառայել նախկին Խորհրդային Միության եւ հարեւան Թուրքիայի համար, թե ինչպես կարելի է ժողովրդավար պետություն կառուցել, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշել է անվանի Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը.
Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Բեռլինն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը քննադատել է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները, որոնք սպառնում են Ավստրիայի եւ Եվրոպայի շահերին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 18-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ մի շարք հրատապ միջազգային խնդիրներ:
Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Եվրամիության Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը:
2018թ-ի մայիսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը:
ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից:
Բոլոր օպարերկրացի քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Թաիլանդի տարածքում, կգրանցվեն թագավորության պաշտպանության նախարարության տվյալների հատուկ պահոցում՝ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման նախագծի շրջանակներում:
Մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, որը տանումէ կողմերի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման:
Եվրասիական տնտեսական միությունը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: