Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայից եգիպտացորենի և ցորենի արտահանման ուղիները. CNN

Միացյալ Նահանգները մշակում են Ուկրաինայից ցորենի եւ եգիպտացորենի արտահանման տարբերակները: Մայիսի 17-ին այդ մասին հաղորդել CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Վաշինգտոնն ուսումնասիրում է ծովով, օդով եւ երկաթուղիներով պարենի դուրս բերման լայն սպեկտրի անվտանգ ուղիներ, ընդ որում քննարկվում են տարբերակներ ինչպես հաշվի առնելով Ռուսաստանի կողմից հավանությունը, այնպես էլ առանց դրա:

Սույն հարցում հանգուցային խաղորդներից մեկը, հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Թուրքիան է, որը ներգրավված է ՌԴ-ի հետ այդ ասպեկտի շուրջ բանակցություններում:

Նշվում է, որ հիշյալ խնդիրը քննարկման հիմնական թեման կդառնա ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի նախաձեռնած պարենային անվտանգության խորհրդաժողովում:

Այդ համաժողովը տեղի կունենա մայիսին համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի նախագահության շրջանակներում:

Դրան մասնակցելու համար Նյու Յորք կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, սպասվում են Թուրքիայի, Պակիստանի եւ այլ երկրների, որոնց անուններն առայժմ չեն հայտնում, ԱԳ նախարարությունների ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս