Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ կոնսուլտացիաներ անցկացնելու միջուկային գործարքի շուրջ. հանդիպում է սպասվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Իրաքի ամբողջ տարածքում մայիսի 11-ին «լռության օր է» խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը:
Մոլդովայի կառավարության ղեկավար Պավել Ֆիլիպը բացառել է այս պահին Ռումինիայի հետ միավորման հնարավորությունը՝ ընդգծելով, որ իր երկիրն ինքնիշխան պետություն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրանական միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ Կորեական թերակղզու Հյուսիսի եւ Հարավի միջեւ անդրսահմանային քաղաքացիական փոխանակումների թվաքանակը կմեծանա:
Գերմանիան գործընկերների հետ քննարկում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավոր հետեւանքները միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց հետո:
Լեհաստանի Սեյմն ընդունել է խորհրդարանականների աշխատավարձը 20 տոկոսով իջեցնելու օրինագիծը:
Brent մակնիշի նավթի գները կարող են 2019 թվականի երկրորդ եռամսյակում ժամանակավորապես բարձրանալ բարելի դիմաց 90 դոլարի մակարդակ, բաձրակետին հասնելով բարելի դիմաց 100 դոլարի աշխարհաքաղաքական եւ այլ գործոնների ֆոնին:
Լեհաստանում գնացքների երթեւեկության գրաֆիկը լրջորեն խախտված է Պոզնանի եւ Շչեցինի միջեւ բեռնատար շարժակազմի վթարից հետո:
«Միասին հանուն Կատալոնիայի» խորհրդարանական խմբից պատգամավոր Կիմ Տոռան Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմից առաջադրվել է ապագա տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում:
Ինդոնեզիայի Ճավա կղզու իշխանությունները տարհանում են հայտարարել Մերապի հրաբխի շրջանում մայիսի 11-ին սկսված ժայթքման պատճառով:
Միացյալ Նահանգները հույս ունի Իրանի հետ նոր գործարք կնքել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշում ընդունեց դադարեցնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հարյուրամյա բրիտանուհի Դորիս Օլիվ Նեթինգը խոստովանել է, որ իր երկարկեցության պատճառը համարում է օրական մեկ գավաթ Guinness գարեջուր խմելու սովորությունը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում 2020 թվականից նոր շենքերում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր:
Գերմանիայում դատարանը չի պաշտպանել տարրական դասարանների ուսուցչուհու հայցը, որը փորձել է վիճարկել այն օրենքը, որը Բեռլինում պետական ծառայողներին թույլ չի տալիս աշխատանքի գալ կրոնական խորհրդանշաններով հագուստով, տեղեկացնում է BBC-ին:
Ռուսաստանցիները կարծում են, որ իրենց երկրին այժմ հարկավոր է տնտեսական համագործակցությունը զարգացնել նախեւառաջ Չինաստանի, Բելառուսի եւ Գերմանիայի հետ, իսկ երկրի համար ամենաանհրաժեշտ ու արժեքավոր գործընկերները, նրանց կարծիքով, Չինաստանը, Բելառուսը եւ ԱՄՆ-ի են:
Արևելագետ Գոհար Իսկանդարյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրից դուրս է եկել, քանի որ այդ պայմանագիրը Թրամփին չէր բավարարում և ցանկանում էր մեծացնել ազդեցության ոլորտներն Իրանում: Իրանը հավատարիմ է մնացել պայմանագրին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Դոնալդ Թրամփը նույնիսկ իր նախընտրական քարոզներում հայտարարում էր, […]
«Արցախին բանակցային սեղան վերադարձնելու համար որոշակի ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրեց իր մեկամյա նախագահության, միջազգային մամուլի որակմամբ, ամենաավանտյուրիստական ու ցնցող որոշումը. Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ կնքված վեցակողմ միջուկային համաձայնագրից:
Արևելագետը, անդրադառնալով միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, նշում է, որ դժվար թե ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Կուտուրիե Կարլ Լագերֆելդն սպառնացել է հրաժարվել Գերմանիայի քաղաքացիությունից ի նշան միգրացիայի ոլորտում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականության դեմ բողոքի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Ղրիմի տարածքում ընտրություններ անցկացնելու համար:
ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու հայտարարությունից հետո Իրանի և Իսրայելի հարաբերությունները լարվել են:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրանակա-իսրայելական դիմակայության լույսի ներքո քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ հակամարտության ապաէսկալացման կոչ են արել բոլոր կողմերին:
Եվրոպան չպետք է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները միակողմանի կարգով վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից նրա դուրս գալուց հետո:
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից Վաշինգտոնի դուրս գալն սպառնում է Մերձավոր Արեւելքի ապակայունացմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 10-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ կայացած բանակցությունների արդյունքները: