Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում մեկ օրում եւս 262.000 մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով

ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրն առնվազն 262 270 մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է 1,97 միլիոն: Մայիսի 19-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 1,23 միլիոն մարդ, 740 հազարը բուժում է անցնում: Անցած օրը մահացել է մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 63: Ինչպես պարզաբանում է Yonhap գործակալությունը, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն առաջին անգամ հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: Այդ առանչությամբ գումարվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա է եղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Նա ցուցում է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս