Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Միացյալ Նահանգներին սպառնացել է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների:
Հավայիում ժայթքող Կիլաուեա հրաբխի լավան հասել է Խաղաղ օվկիանոս:
Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկրորդ տեղեկագիրը:
«Ես կարծում եմ` այս պահին այդ մասին շատ բան ասել հնարավոր չէ, տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ես մի քիչ հեգնանքով կարող եմ ասել, որ պետք է նայենք, թե խոսքը փոփոխությունների՞, բարեփոխումների՞, թե՞ հեղափոխության մասին է: Ապագան ցույց կտա»:
Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը:
Դանիայի ներգաղթի ու ինտեգրացման նախարար Ինգեր Ստոյբերգը Ռամադանի պատվիրանները կատարող մուսուլմաններին, որոնք հրաժարվում են ուտելիքից ու խմիչքից, կոչ է արել արձակուրդ գնալ, որպեսզի վտանգներ չստեղծեն թագավորության մնացած բնակիչների համար:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) մասնակիցների թվաքանակն այս տարի, ըստ կանխատեսումների, կկազմի մոտավորապես 15 հազար:
Պաղեստինը կոչ է արել արաբական երկրներին՝ փակել իրենց դեսպանատները Գվատեմալայում եւ հրաժարվել այդ երկրից կարդամոնի ներմուծումը ի պատասխան լատինամերիկյան պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու:
Հարյուր հազարավոր մարդիկ, Մադրիդի գրեթե ամբողջ արեւելյան մասը, առանց ջրի են մնացել վթարի պատճառով:
ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայերից ստացված հեղուկացված բնական գազով առաջին լցանավը մայիսի 21-ին ժամանել է Ճապոնիայի Իոկոհամա նավահանգիստ:
Պարագվայը երրորդ երկիրն է դարձել, որն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել, չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին:
Անթալիայից Չելյաբինսկ մեկնած ինքնաթիռի ավելի քան տասն ուղեւորներ, որը Վոլգոգրադում արտակարգ վայրէջք էր կատարել սալոնի ապահերմետիկացման պատճառով, հրաժարվել են շարունակել թռիչքը պահուստային ինքնաթիռով, մայիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի քարտուղար Դիանա Բակուլինան:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի կոմիտեն թագավարության իշխանություններին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «Կրեմլի հետ կապված անձանց» դեմ:
Օտարերկրացի երկու ալպինիստ է զոհվել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս:
Նույնականացվել են Կուբայում ավիաաղետի հետեւանքով 33 զոհվածների աճյունները:
Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը, որի ժամանակ քննարկվել է հռչակագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Մայիսի 20-ին 97 տարեկան հասակում մահացել է ամերիկացի նկարիչ, հոլիվուդյան կինոնկարների փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն մտահոգություններ ունի այն բանի շուրջ, թե հարկ կա արդյոք, որ հանդիպի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից:
Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլ են անցել ձախ եւ աջ ընդդիմության թեկնածուները՝ ռուսամետ Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Իոն Չեբանը եւ «Պլատֆորմ DA» եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն:
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Եյլի համալսարանի ուսանողների առջեւ ելույթի ժամանակ ականջակալներով գլխարկ է հանել ու փորձել:
Մայիսի 21-ին Ճապոնիայի Japan Airlines ավիաընկերության մարդատար Boeing 767-ը վերթիռի ժամանակ բռնկել է Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում:
110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների ու ոստիկանության հետ բախումների հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս):
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել է եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ էստացել:
Եվրամիությունը քննարկում է այն երկրներին օգնություն ցույց տալու հարցը, որոնք կտուժեն Իրանի հետ իր համագործակցության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը:
Միացյալ Նահանգների «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային իրենց կայքեջի, ինչպես նաեւ աշխատակիցների սոցցանցերի եւ էլեկտրոնային հասցեների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ:
Իտալացիները ծերանում են եւ ավելի ու ավելի միայնակ դառնում. խա է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ ամենամյա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկը, որը հրապարակվել է մայիսի 16-ին:
Դալայ-լաման պատմել է, որ դժվարին իրավիճակում ճիշտ որոշում ընդունելու համար հարկավոր է այն վերլուծել առանց հույզերի ու վախերի, լինել անկանխակալ, խորհրդակցել ազնիվ ընկերների հետ, իսկ հետո արդեն ընտրություն կատարել եւ չափսոսել դրա համար:
Աշխարհում սովյալների թվի աճի միտումը կպահպանվի շարունակվող հակամարտությունների եւ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական կատակլիզմների պատճառով: