Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին հայտարարել է, որ Եվրոպան պաշտպանության հարցում այլեւս չի կարող ապավինել ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին կոչ է արել ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:
Իսրայելում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մայիսի 10-ին Twitter-ում իր հասցեն փոխել է այնպես, որ դրանում արտացոլվի մայիսի 14-ին դեսպանության տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ:
Քենիայում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի:
Իտալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում ձերբակալել է 14 մարդու, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստմանը մասնակցելու մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղջույն է հղել «Ռուսաստան-իսլամական աշխարհ» 10-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին, նշելով, որ Ռուսաստանը պաշտպանում է իսլամական երկրների՝ միջազգային տնտեսական հարաբերություններում փոխադարձ շահի սկզբունքների ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հույս է հայտնել, որ գիշերը Սիրիայում իրանական ուժերի հետ հարվածների փոխանակումը շարունակում չի ունենա:
ԿԺԴՀ-ի բանտերից ազատված երեք ամերիկացիներիg փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա «Էնդրյուս» ավիաբազայում:
Առնվազն 12 մարդ է զոհվել ավազամրրիկի եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք պատուհասել են Հնդկաստանի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգը:
92 տարեկան հասակում մահացել է «Օսկարի» բրիտանացի դափնեկիր մոնտաժող Էնն Քոութսը:
Սիրիայում ԱՄՆ-ի միակ առաքելությունն ահաբեկիչներին աջակցելն է:
Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանը (ՖԳԴ) ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը:
Քենիայում առնվազն 20 մարդ է զոհվել «Պատել» ամբարտակի փլուզման հետեւանքով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի նահանգապետ Դեւիդ Իգեն Փունայի շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարել Հավայի կղզու արեւելյան մասում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետեւանքների պատճառով եւ օգնություն է խնդրել:
Վաշինգտոնն Իրանի դեմ սահմանափակիչ խիստ միջոցներ կկիրառի ամենամոտ ժամանակներս եւ Թեհրանին խուրհուրդ է տալիս չվերսկսել ակտիվությունը միջուկային ոլորտում, այլ սկսել կոնսուլտացիաներ, այլապես իր դեմ միջոցներ կձեռնարկվեն:
Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծման գրոհել է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, ինչի մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է հունիսի սկզբին եւ տեղի կունենա Սինգապուրում:
Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ընթացքում հայտարարել է ադրբեջանցի լրագրող, «Մեյդան» հեռուստաընկերության տնօրեն Էմին Միլլին.
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի խորհրդարանում Սահմանադրության շրջանակում նոր վարչապետի ընտրության փաստը: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավել ազդեցիկ անդամներից մեկը, կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունից հետո ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը:
«Թրամփի այս որոշումը կունենա ոչ միայն տնտեսական, այլև ներքաղաքական և արտաքին քաղաքական հետևանքներ: Միանշանակ Իրանում գլուխ կբարձրացնեն այն արմատական ուժերը, որոնք ի սկզբանե դեմ էին միջուկային գործարքին, սա գլուխ կբարձրացնի Ռուհանիի դեմ կանգնած քաղաքական ուժերին և հասարակության այն հատվածներին, որոնք երկրում բարեփոխումներ, խնդիրների լուծումներ չեն նկատում և հունվարին բողոքի ակցիաներ էին նախաձեռնել»:
Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսն այն կարծիքին է, որ հենց իրենց երկիրն է վճռական դեր խաղացել Երրորդ Ռայխի տապալման գործում:
Հավայան կղզիների կազմի մեջ մտնող Մեծ կղզու Կիլաուեա հրաբխի շարունակվող ժայթքման հետեւանքով արդեն տարհանվել է մոտավորապես 2 հազար մարդ:
ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը Թուրքիային սպառազինությունների հիմնական տեսակների մատակարարումները կախվածության մեջ է դնում երկու երկրների հարաբերությունների վիճակի վերաբերյալ Պենտագոնի ղեկավարի զեկույցից՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Անկարայի մտադրության հաշվառմամբ:
Երուսաղեմում ԱՄՆ-ի ապագա դեսպանատան մերձակա հրապարակը նոր անուն կստանա ի պատիվ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի:
Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը Լիտվայի կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Համաշխարհային մամուլն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությանը: