
Գերմանիան չի անի քայլեր, որոնք ՆԱՏՕ-ն կներքաշեն Ուկրաինայի հակամարտության մեջ. Շոլց

Գերմանիան քայլեր չի անի, որոնք ՆԱՏՕ-ն կդարձնեն Ուկրաինայի հակամարտության կողմ: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հանդես գալով Բունդեստագում:
Նա ասել է, որ «չեն լինի Գերմանիայի միայնակ քալեր»: «Մենք չենք անի այն, ինչը ՆԱՏՕ-ն դարձնի պատերազմի կողմ»,- հավելել է կանցլերը: «Օգնել պաշտպանվելու երկրին, որը ենթարկվել է հարձակման, այդտեղ էսկալացիա չկա»,- հավելել է Շոլցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: