Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով ևս 232.000 մարդ են հայտնաբերել մեկ օրում

ԿԺԴՀ-ի իշխանությունները մեկ օրում 232 հազար մարդ են արձանագրել տենդի ախտանիշներով, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է 1,72 միլիոն: Մայիսի 18-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Այս պահին ընդհանուր թվից ապաքինվել ք է միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ, 691 հազարը բուժում է անցնում: Միեւնույն ժամանակ նախորդ օրը տենդից մահացել է վեց մարդ, այդպիսի մահվան դեպքեի ընդհանուր թիվը կազմել է 62: Համենայն դեպս նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է «օմիկրոն» շտամ: Ինչպես մինչ այդ պարզաբանել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի մասնագետների, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման համար սարքավորանքի պակասի պատճառով:

Երկրում կորոավիրուսի հետ կապված իրադրության քննարկման համար անցկացվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի մասնակցությամբ: Նա կարգադրել է կրկնապատկել իրադրության կայունացման ջանքերը հասարակ քաղաքացիների համար եւ նշել առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման ավելի հանգամանալից կազմակերպման կարեւորությունը: Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն առաջին անգամ հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս