Բաժիններ՝

«Վեկտոր»-ը ծաղկախտի դեմ նոր պատվաստանյութի գրանցման հայտ է ներկայացրել

«Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի առողջապահության նախարարությանը հայտ է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար: Այդ մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությանը հայտ է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: «ՕրտոպոկսՎակ»-ը պատվաստանյութ է թուլացած կենդանի վիրուսի հիմքի վրա՝ բնական ծաղկախտի կանխարգելման համար: Պատրաստուկն իրենից ներկայացնում է գենետիկ կոմպոզիցիա, որը ձեւավորում է կայուն իմունիտետ եւ դրա հետ մեկտեղ շատ անվտանգ է, ճշտել են գերատեսչությունում:

Այս պատվաստանյութը կոչված է դառնալու հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բարձրարդյունավետ եւ անվտանգ միջոցների շտամարանի հանգուցային բաղադրիչներից մեկը, ընդգծել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս