Բաժիններ՝

Կամչատկայում Կարիմի հրաբուխը 8 կիլոմետրանոց մոխրասյուն է արտանետել

Կամչատկայում ժայթքող Կարիմի հրաբուխը մայիսի 19-ի ցերեկը երկու մոխրասյուն է արտանետել ծովի մակարդակից մինչեւ 8 եւ 6,7 կիլոմետր բարձրությամբ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի հրաբխային ժայթքումների արձագանքման Կամչատկայի խումբը (KVERT):

«Մոխրի շլեյֆը տեղաշարժվել է հրաբխից դեպի արեւելք»,-ասվում է հաղորդագրության մեջ: Իր հերթին Ռուսաստանի ԱԻՆ-ի Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը հաղորդում է, որ մոխրի շլեյֆի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան: Բնակելի շրջաններում մոխրատեղումներ չեն գրանցվել: Կարիմյանը (բարձրությունը՝ 1536 մետր) Կամչատկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, որը գտնվում է երկրամասի Ելիզովսկի շրջանում, Կամչատկայի Պետրոպավլովսկից 125 կիլոմետր դեպի հյուսիս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031