
Համաշխարհային բանկը 30 մլրդ դոլար կհատկացնի պարենային անվտանգության բարելավման համար

Համաշխարհային բանկը 30 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնի մոլորակի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված տարբեր նախագծերի իրականացման համար։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Մասնավորապես, նշված միջոցներն առաջիկա 15 ամիսների ընթացքում կուղղվեն գյուղատնտեսության և սոցիալական ոլորտների, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և ոռոգման հետ կապված նախաձեռնությունների ֆինանսավորմանը։
«Սննդի գների աճը կործանարար ազդեցություն է թողնում ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց վրա», – նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը: Նա ընդգծել է, որ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո մյուս երկրները պետք է ավելացնեն էներգակիրների և պարարտանյութերի մատակարարումների ծավալները, միջոցներ ձեռնարկեն գյուղատնտեսությանն աջակցելու համար։