Բաժիններ՝

Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում. The Washington Post

Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում՝ այդ ցուցանիշով գերազանցելով Իսրայելին եւ Եգիպտոսին: Այդ մասին գրում է The Washington Post թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Նահանգները 2014-ից մինչեւ 2021 թվականը Կիեւին ուղարկել է շուրջ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Ընդ որում՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր այդ օգնության ծավալը կազմել է 3,8 միլիարդ դոլար:

Թերթը նշում է, որ 40,1 միլիարդ դոլարի քննարկվող նոր փաթեթը շուրջ 20 միլիարդ դոլար է պարունակում պաշտպանության ոլորտում:

Հրատարակությունն այդ ցուցանիշները համեմատում է այն տվյալների հետ, որոնք ստացվել են 2020 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից: Այդ տարում ամերիկյան ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում դարձել է Իսրայելը, որին Նահանգները փոխանցել է 3,3 միլիարդ դոլար, երկրորդ տեղում Եգիպտոսն էր, որն ստացել է 1,3 միլիարդ դոլար, երրորդում՝ Հորդանանը, որին բաժին է հասել 0,51 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Politico հրատարակությունը հանդես է եկել այն պնդմամբ, որ Արեւմուտքի եւ Կիեւի շահերը նույնական չեն, ընդ որում՝ Ուկրաինային լիովին աջակցելու արեւմտյան երկրների հռետորաբանությունը կարող է նրան «սուտ հույս» տալ եւ հղի է երկրի համար լուրջ հետեւանքներով:

Հակամարտության էսկալացիան ծառայում է Ուկրաինայի շահերին, իսկ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ողջամտորեն զգուշանում են Ռուսաստանից, միանգամայն հիմնավոր կերպով դիմադրում են դրան, որի արդյունքում Արեւմուտքում հակասություն է առաջացել գործի եւ խոսքի միջեւ:

Ինչպես նշում են հեղինակները, շահերի լիովին համընկնելու շուրջ հայտարարությունները կարող են ուկրաինացիներին լիակատար հաղթանակի եւ մեծ սպասումների հույս տալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս