ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հնդիկ զինվորականը փրկել է հնգամյա երեխային, որը քիչ էր մնում գնացքի տակ ընկներ:
Ամերիկյան եւ բրիտանական մամուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ մայիսի 19-ին արքայազն Հարրիի հետ ամուսնացող Մեգան Մարքլի հայրը որոշել է չժամանել նրա հարսանիքին եւ նրան պսակադրության չուղեկցել:
Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը թողարկել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պատկերներով նոր նամականիշեր՝ հատուկ նրանց հարսանիքի առթիվ, որը նախատեսված է մայիսի 19-ին:
Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո:
Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ յուրաքանչյուր անհրաժեշտ մակարդակի, եթե Եվրամիության հետ բանակցություններն անհաջողության մատնվեն:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի քաղաքականություն և պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ:
«Հանդիպմանը հնչեցին հարաբերությունների շարունակականության մասին հավաստիացումներ, ինչը բնական էր, բացի մեկ արտահայտությունից, որը պարոն Փաշինյանն ասաց»:
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին:
Պաղեստինցի ցուցարարները մայիսի 15-ին շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի՝ չնայած այն բանին, որ երկրների միջեւ հարաբերությունները շատ բարդ են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալլահում հոսպիտալացվել է միջին ականջի վիրաբուժական գործողություն անցկացնելու համար:
Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ին հավաստիացրել է, որ Պեկինը կարող է Փհենյանին տնտեսական օգնություն ցուցաբերել նույնիսկ նրա միջուկազերծման միջանկյալ փուլերում:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հավաստել են երկու երկրների հանձնառությունը իրանական միջուկային գործարքին՝ դրանից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի երիկամների վիրահատությունը հաջող է անցել, հայտնել է Դոնալդ Թրամփը:
Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության օգտին պատրաստ է քվեարկել այդ երկրի քաղաքացիների 55 տոկոսը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին՝ 42 տոկոսը:
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են բարձր մակարդակի նոր բանակցություններ անցկացնել մայիսի 16-ին, որպեսզի քննարկեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշ է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների շրջանակում:
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG2) չորս նավ է մայիսի 14-ին ժամանել Վրաստանի Փոթի նավահանգիստ:
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները մայիսի 14-ին կանգնել է դատարանի առաջ Hotesur հյուրանոցային ֆիրմայի միջոցով փողերի լվացման կասկածանքով:
Հյուսիսային Կորեան սկսել է Փունգերիի իր խոշորագույն միջուկային զինափորձարանի ապամոնտաժման աշխատանքը, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում:
Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59-ի:
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահի հայտարարության ընդունումը, որը դատապարտում էր պաղեստինցիների սպանությունը եւ անկախ հետաքննության կոչ անում:
Հնդկաստանի տարածքում փղերի բոլոր ժանիքները՝ փղոսկրի հիմնական աղբյուրը, ճանաչվում են հնդկական կառավարության սեփականությունը:
«Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջողված և արդյունավետ էր: Հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի Ռուսաստանում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ»:
Չինաստանն ազգային արդյունաբերության կողմից մշակված AG600 աշխարհում խոշորագույն երկէջք ինքնաթիռի մատակարարումները կսկսի 2022 թվականին: