Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ դաշինքը արագ որոշում կկայացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում

ՆԱՏՕ -ի անդամ երկրները կկարողանան արագ որոշում կայացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դանիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վստահ եմ, որ մենք արագ որոշում կկայացնենք Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին», – ասել է նա:

Ստոլտենբերգը ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ -ի անդամ երկրների միջև կան տարաձայնություններ, նկատի ունենալով Թուրքիայի դիրքորոշումը այդ երկու երկրների անդամակցության շուրջ: Բայց, ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն միշտ էլ լուծում է գտնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս