ԱՄԷ-ն համաշխարհային անվտանգության մասին խոսելիս կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից
Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը դասվում է աշխարհի ամենակարևոր խնդիրների շարքում, որը սպառնալիք է ստեղծում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար տնտեսական, հասարակական, բնապահպանական կյանքի տարբեր ասպեկտների վրա ունեցած բացասական հետևանքների պատճառով։
Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, մտահոգիչ հետևանքներն ի հայտ են գալիս ջերմաստիճանի տատանումների՝ բարձրացումների և իջեցումների ժամանակ, քանի որ ավելանում են հրդեհները, ջրհեղեղներն ու երաշտի դեպքերը։
Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ ուշադրություն է դարձրել այս խնդրին, ինչն արտացոլվել է երկրի ներքին քաղաքականության մեջ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն որդեգրելու, կանաչ տնտեսության վրա կենտրոնանալու, ինչպես նաև էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ՝ հատկապես վերականգնվող էներգիայի զարգացման միջոցով։ Մայրաքաղաք Աբու Դաբիում է գտնվում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) կենտրոնակայանը:
Կլիմայի տարածաշրջանային շաբաթ 2022-ի պաշտոնական բացման ժամանակ, որն առաջին անգամ է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ԱՄԷ արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիայի նախարար Սուլթան Ալ-Ջաբերը հաստատել է, որ համաշխարհային անվտանգության մասին խոսելիս Էմիրությունները կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից մեկը, ուստի որդեգրել է գործընկերության վրա հիմնված մեթոդաբանություն և կենտրոնացել կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ավելի խոցելի երկրներում նախագծերի ֆինանսավորման վրա։
Այս համատեքստում ԱՄԷ-ն 2017-2022 թթ. ընթացքում շուրջ 163 միլիոն դոլարի չափով օգնություն է տրամադրել կլիմայի փոփոխության՝ ջրհեղեղների, երաշտների հետևանքով տուժած ավելի քան 40 երկրների։ Երաշտից տուժած Աֆրիկա մայրացամաքին տրամադրվել է օգնության ամենամեծ բաժինը, որը կազմել է շուրջ 85 միլիոն դոլար։ Բացի այդ, վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի աջակցության նպատակով ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի, ինչպես նաև՝ «Աբու Դաբիի ապագայի էներգետիկայի ընկերության» (Մասդար) միջև ստեղծվել է 100 միլիոն դոլարի չափով ռազմավարական գործակցություն, որը հատկացվել է խաղաղօվկիանոսյան և կարիբյան տարածաշրջային երկրներին, որոնք տուժել են կլիմայի փոփոխության հետևանքներից։
ԱՄԷ-ն արդյունավետ մասնակցություն է ցուցաբերում շրջակա միջավայրի, կլիմայի, քաղաքականությունների, որոշումների վերաբերյալ համաշխարհային երկխոսության համաժողովների ընթացքում։ Այդ թվում կարել է նշել կանոնավոր կերպով կազմակերպվող «Աբու Դաբիի կայունության շաբաթը», որին մասնակցում են միջազգային հաստատություններ թե մասնավոր ոլորտից, թե քաղաքացիական ու ակադեմիական շրջանակներից, ինչպես նաև «Զայեդի կայունության մրցանակը», որի նպատակն է խրախուսել ընկերություններին, կազմակերպություններին ու դպրոցներին։
ԱՄԷ-ն 2023 թ․-ին «Էքսպո Դուբայ քաղաքում» կհյուրընկալի Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի 28-րդ նստաշրջանի (COP28) մասնակից երկրների կոնֆերանսը։