Բաժիններ՝

Դանիան 130 հրահանգիչների կուղարկի Բրիտանիա ուկրաինացի զինվորների վարժեցման համար

130 դանիացի զինվորական հրահանգիչներ մոտ ժամանակներս կմեկնեն Մեծ Բրիտանիա այնտեղ ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար: Jyllands-Posten թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բյոդսկովը:

Վարժանքների բուն ծրագիրը կազմակերպում են բրիտանացի զինվորականները: Այն նախատեսված է «առանց կամ սահմանափակ մարտական փորձով» զինվորների պատրաստման համար: Դանիայի կառավարությունը դրա համար տրամադրել է 100 միլիոն դանիական կրոն (15,1 միլիոն դոլար): Բյոդսկովի խոսքով՝ քննարկվում է ուկրաինացիների վարժեցման հարցը նաեւ հենց Դանիայում:

«Առաջին հերթին, մենք կառաջարկենք ուկրաինացի հրամանատարների պատրաստում. կոնսուլտացիաներ եւ հրահանգներ:

Միաժամանակ մենք Ուկրաինայի հետ կսկսենք երկխոսություն նրա տարածքային պաշտպանության ընդլայնման եւ ամրապնդման շուրջ»,- պամել է պաշտպանության նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս