Բաժիններ՝

Բորելը եվրոպացիներին կոչ է արել պատրաստ լինելու «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն այն բանին, որպեսզի «վճարեն» Ուկրաինային աջացելու «գինը»: Այս կարծիքն է հայտնել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 11-ին իսպանական El Pavs թերթում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «քաղաքացիները պետք է պատրաստ լինեն վճարելու գինը, որպեսզի պահպանվի Ուկրաինայի աջակցումը եւ ԵՄ-ի միասնությունը»: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունն «ուղղակիորեն վերաբերում է» Եվրոպային: «Բոլոր պատերազմներն ավարտվում են բանակցություններով,- կարծում է նա:- Բայց, որ մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական առումով, չի նշանակում, թե ամեն հնարավորը չենք անում բանակցությունների համար»:

«Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ կտեսնեն ձգձգվող հակամարտություն քաղաքական լուծումներ որոնելիս»,- հավելել է Բորելը: Նրա խոսքով՝ Եվրոպայի հարավի երկրները չպետք է համերախշխության բացակայություն հանդես բերեն հյուսիսի հետ էներգետիկական առումով: «Իսպանիան կարող է շատ բան անել, որովհետեւ նա ունի բնական գազի հեղուկացման՝ Եվոպայի բոլոր կարողությունների մեկ երրորդը,- նշել է նա:- Մենք (Իսպանիան – ծանոթ. խմբ.) կարող ենք դառնալ Եվրոպայի դարպասները ռուսական գազի այլընտրանքի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս