Իտալիայում անոմալ տապի պատճառով հուլիսին չափից ավելի մահ է արձանագրվել

Այս ամռանը Ապենիններում անոմալ տապի պատճառով հուլիս ամսի առաջին երկու շաբաթվա ընթացքում չափից ավելի մահ է արձանագրվել (21 տոկոս): Այդ մասին հաղորդել է Իտալիայի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ երկրի 33 խոշոր քաղաքներում, որտեղ իրականացվում է մշտական բժշկական մոնիթորինգ, հունիսին չափից ավելի մահացությունը կազմել է 9 տոկոս, իսկ հուլիսի առաջին կեսին՝ 21 տոկոս:

Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ հունիսին օդի ջերմաստիճանն Իտալիայում 3 աստիճանով գերազանցել է միջին վիճակագրական ցուցանիշը, իսկ հուլիսի սկզբին Ապենիններում արդեն գրանցվել է 37-40 աստիճան:

Զեկույցում նաեւ նշվում է, որ, Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով, այս ամռանը կլիմայական փոփոխությունների պատճառով գրանցված ռեկորդային ջերմաստիճաններն ապագայում նորմա կդառնան Միջերկրածովյան տարածաշրջանում:

Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, դարի կեսերին գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել մոլորակի վրա 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում:

Անցած շաբաթ Մթնոլորտի եւ կլիմայի հետազոտությունների ազգային ինստիտուտի (Isac) մասնագետները հայտնել են, որ 2022 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում Իտալիայում գրանցվել են այդչափ բարձր ջերմաստիճաններ, որ այս տարին կարող է ամենաշոգը դառնալ Ապենիններում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս