Մոսկվան անհիմն ու չարդարացված է համարում ԼՂ–ում խաղաղապահներին ուղղված քննադատությունները

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները։

«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ ուժերի կարևորությունը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք դիմել ՌԴ ՊՆ»,- նշել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031