Բաժիններ՝

5 մագնիտուդից ավելի մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում

Օգոստոսի լույս 11-ի գիշերը 5,1-ից մինչեւ 5,4 մագնիտուդով մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է Ազգայն օդերեւութաբանական վարչությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նակագավա ավանի շրջանում, օջախն ընկած է եղել 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա: Դրանից հետո նույն վայրում գրանցվել է 4 մագնիտուդից պակաս հինգից ավելի հետցնցում: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

NHK հեռուստաալիքի տվյալներով՝ ավանով անցնող ճանապարհներից մեկը փակ է մասնակի փլման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031