ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման էմբարգոն ուժի մեջ կմտնի այսօր
Եվրամիության տարածքով ՌԴ-ից ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների տեղափոխման եւ ԵՄ դրանց մատակարարման արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից՝ օգոստոսի 10-ից:
ՌԴ-ից ածխի ներմուծման արգելքն օգոստոսի 10-ից կսահմանի նաեւ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարման էմբարգոն սահմանվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում: «Պատժամիջոցների փաթեթը ներառում է ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների ձեռքբերման, ԵՄ ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք տեղի են ունենում Ռուսաստանից կամ արտահանվում են այնտեղից՝ սկսած 2022 թվականի օգոստոսից»,- նշվում է ԵՄ-ի փաստաթղթում:
ԵՄ-ի մամուլի տեղեկագրի համաձայն, միության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը կազմում է 8 միլիարդ եվրո (ՌԴ-ից մատակարարումները կազմում են այդ գումարի մոտավորապես կեսը):
Ռուսաստանում ածխի արդյունահանումն այս տարվա վեց ամսվա ընթացքում մոտավորապես համապատասխանում է անցյալ տարվա մակարդակին, ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հուլիսի կեսերին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը:
Ավելի վաղ էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր, որ, բացասական կանխատեսմանը համապատասխան, որը նախանշված էր, հաշվի առնելով Ռուսաստանից ածխի ներմուծման ԵՄ-ի լիակատար էմբարգոյի ուժի մեջ մտնելը, ՌԴ-ում ածխի արդյունահանումը 2022 թվականի արդյունքներով կարող է 2021 թվականի արդյունքների համեմատությամբ կրճատվել 17 տոկոսով՝ հասնելով 365,1 մլն տոննայի:
Արտահանումը կարող է նվազել 30 տոկոսով՝ մինչեւ 156 միլիոն տոննա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: