Բաժիններ՝

Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել է 13-ի

Տասներեք մարդ վնասվածքներ են ստացել Ղրիմի արեւմուտքում Նովոֆյոդորովկա առողջարանային ավանի մերձակայքում գտնվող օդակայանի զինամթերքների դետոնացիայի հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 10-ին լրագրողներին հաղորդել են հանրապետութան առողջապահության նախարարությունում:

«Օգոստոսի 10-ին ժամը 08:30-ի դրությամբ Սակիի շրջանի Նովոֆյոդորովկա քաղաքատիպ ավանում պատահարի հետեւանքով 13 մարդ է տուժել եւ մեկը՝ զոհվել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ճշտվում է, որ տեղի շրջանային հիվանդանոցը ամբուլատոր օգնություն է ցուցաբերել տասը տուժածների, այդ թվում՝ երկու անչափահասների:

Նրանք բոլորը թեթեւ վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը: Երկուսն ինքնուրույն օգնության են դիմել Սիմֆերոպոլի շտապ բուժօգնության թիվ 6 հիվանդանոցում եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո ուղարկվել են տուն: Ավելի վաղ հաղորդվել էր ինը տուժածների մասին:

Օգոստոսի 9-ին Ղրիմի «Սակի» ռազմական օդակայանում պայթել էին ավիացիոն զինամթերքները: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, օբյեկտի վրա կրակային ազդեցություն չի գրանցվել եւ օդակայանում ավիացիոն տեխնիկան չի վնասվել: Պաշտպանության նախարարության աղբյուրը հրշեջ անվտանգության կանոնների խախտումն է համարել զինամթերքների պայթյունի պատճառի հիմնական վարկածը:

Դիտավորյալ ներգործության նշաններ դրանց պայթեցման համար չկան: Տեղի իշխանությունների տվյալներով՝ սահմանվել է շրջափակման հինգկիլոմետրանոց գոտի: Մերձակա տներից տարհանվել է շուրջ 30 մարդ: Հաշվում է վնասը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս