
Չինաստանը 16 արբանյակ է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համար

Չինաստանը տարբեր նպատակների համար Երկրի արեգակնային-սինխրոն ուղեծիր է դուրս բերել 16 առեւտրային արբանյակներ: Այդ մասին օգոստոսի 10-ին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): «Օգոստոսի 10-ին Պեկինի ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 08:50-ին) «Չանչժեն-6» կրող հրթիռը մեկնարկել է Տայյուանի տիեզերակայանից:
Հաջողությամբ արեգակնային-սինխրոն ուղեծիր են դուրս բերվել 16 առեւտրային արբանյակներ. առաքելությունը համարվել է միանգամայն հաջող»,-ասվում է CASC-ի հաղորդագրության մեջ: Կորպորացիայի տվյալներով՝ բոլոր 16 արբանյակները մշակվել եւ ստեղծվել են Changguang Satellite Technology ընկերության կողմից:
Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար:
Նաեւ ուղեծիր են ուղեւորվել «Յունյաո-1» շարքի արբանյակային ապարատներ, որոնցից յուրաքանչյուրը հանդերձված է երկարալիք ինֆրակարմիր ընդգրկույթի խցիկով, դրա օգնությամբ ապարատը կկարողանա ուսումնասիրել եւ հետեւել Երկրի մթնոլորտի փոփոխություններին, ինչպես նաեւ անցկացնել օդերեւութաբանական հետազոտություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: