
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել պահպանել Գազայի հատվածում հրադադարի պայմանավորվածությունները

ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության նոր աճով: Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խաթարել այս տարվա օգոստոսի 7-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Տարածաշրջանում իրավիճակի սրումը վկայում է հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին: