Բաժիններ՝

Կոնգրեսականը հայտարարել է, որ Թրամփը շուտով կհայտնի ընտրություններին մասնակցելու մասին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի՝ իր կալվածքում կատարված խուզարկություններից հետո իրեն հաղթված չի զգացել եւ էլ ավելի է տրամադրված մասնակցելու նախագահական ընտրարշավին, նա արդեն որոշում է ընդունել եւ շուտով կհայտնի այդ մասն: Ինչպես օգոստոսի 10-ին հաղորդում է Fox News հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է կոնգրեսական Ջիմ Բենքսը, որը հանդիպել է Սպիտակ տան նախկին նախագահի հետ խուզարկությունից հետո:

Օգոստոսի 9-ի երեկոյան Թրամփի հետ հանդիպել են ավելի քան 10 հանրապետական կոնգրեսականներ, այդ թվում նաեւ Բենքսը: Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Ջերսիի նահանգի Բեդմինսթերում՝ Թրամփի գոլֆ-ակումբում:

«Նա բնավ հաղթված տեսք չուներ, շատ ոգեւորված էր եւ լավատես»,- ասել է կոնգրեսականը հեռուստաալիքն տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հանրապետականները նախկին նախագահի հետ զրուցել են մոտավորապես երեք ժամ:

Նրանք քննարկել են, թե ինչ են պլանավորում անել, եթե Կոնգրեսի ընտրություններում «իրենց վերադարձնեն մեծամասնությունը»: 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու՝ Թրամփի պլանների վերաբերյալ Բենքսն ասել է, որ նա արդեն «որոշում է կայացրել»:

«Նա ասել է, որ մեզ դուր կգա նրա որոշումը, եւ այն, թե նա երբ կհայտնի դրա մասին, սոսկ ժամանակի հարց է»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Հանրապետականները Թրամփին պաշտպանել են այն հարցում, որ «որոշումը կայացնի ավելի լավ է շուտ, քան ուշ»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս