Ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը ռուսական բանակը համարել է ուժեղագույնը Եվրոպայում: Համապատասխան վարկանիշը հրապարակված է պորտալի կայքում։
«Այս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի համաձայնությունից, և նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր` հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են»:
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում էին պլանավորում նախագահ Էմանուել Մակրոնի վրա:
«Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդների՝ ամենաիսրայելամետն է. Իրանի հետ հարաբերությունները պայմանավորված են նաև այս հանգամանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
ՆԱՏՕ-ն Աֆղանստանի բանակը կշարունակի ֆինանսավորել առնվազն մինչեւ 2024 թվականը: Այդ մասին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Քաբուլում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Եվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու է դրա կատարմանը:
Եվրամիությունը Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները երկարացրել է մեկ տարով՝ մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 14-ը:
«Հաշվի առնելով, որ պաշտոնավարումը մինչև 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում կտեղեկացնենք»:
Հյուսիսային Կորեայում առաջին անգամ ցուցադրել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի նկարված պաշտոնական դիմանկարը:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում սկսվել է քվեարկությունը միջանկյալ ընտրություններում, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով եվրոպական երկրներում բնակվող հայերի՝ կարգավիճակի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցերին, նշեց, որ այս պահին ՀՀ արտգործնախարարությունը չի կարող հստակ ասել, թե Եվրոպայում քանի հայ է բնակվում, որը չունի կարգավիճակ։
Անկանխատեսելիությունն այս պահին իրենից ներկայացնում է ռիսկի ամենամեծ գործոնը մոլորակի խաղաղության պահպանման համար:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվածների թիվը հասել է 300-ի, 186 մարդ մահացել է:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը նոյեմբերի 5-ին մասնակցել է Էր Ռիադում Աբդել Ազիզ թագավորի անվան գիտատեխնիկական կենտրոնի տարածքում հետազոտական միջուկային ռեակտորի կառուցումն սկսելու արարողությանը։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից:
Տնտեսության հաջողությունները կնպաստեն ամերիկացիների միավորմանը միջանկյալ ընտրություններից հետո ընկած ժամանակամիջոցում:
Ավելի քան 31 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում:
Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 6-ին սգո արարողություն են անցկացրել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, ինքնաթիռ, որում եղել է 189 մարդ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա Փարիզում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ լիարժեք հանդիպում անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների հագեցած գրաֆիկի պատճառով:
ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Կեմերովոյի մարզի Յուգրա քաղաքում տեղի ունեցած հրդեհի վայրից, որն ութ մարդու կյանք էխլել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի մի շարք ատոմային օբյեկտների դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ-ի որոշումը ժամանակավոր միջոց է, որը թույլ է տալիս վերահսկել Թեհրանի՝ միջուկային ծրագրի հետ կապված գործողությունները:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամնե։
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին:
Ազգային մշակման եւ կառուցման «Արիհանթ» առաջին հնդկական ատոմային սուզանավը, որը զինված է միջուկային բալիստիկ հրթիռներով, հաջողությամբ ավարտել է առաջին պարեկային նավարկությունը:
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Ту-154М ինքնաթիռը, որով նախկինում երթևեկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կհանվի վաճառքի:
Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը: