
Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ լույս հոկտեմբերի 11-ը Վաշինգտոնում գնդակոծվել է Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։
Ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան գերատեսչություններին և տրամադրել տեսախցիկի պատկերներ։