Բաժիններ՝

ԱՄՆ-ը եւ Հունաստանը քննարկել են Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնումը հունական տարածքում

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյլերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի հետ քննարկել է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները Հունաստանում: Այդ մասին հաղորդել է Պենտագոնը:

«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սուդա ծովախորշում եւ Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման շուրջ՝ ՆԱՏՕ-ի դաշինքին աջակցությունը ուժեղացնելու համար, հատկապես Միջերկրական ծովի արեւելյան մասում, Բալկաններում, Սեւ ծովում եւ ՆԱՏՕ-ի հարավային թեւում»,- ասված է մամուլի տեղեկագրում:

Կողմերը նաեւ նշել են Ալեքսանդրոպուլիսի նավահանգստի նշանակությունը «դեպի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ կայուն մուտք ունենալու» եւ, հատկապես, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»:

Բեյքերը շնորհակալություն է հայտնել Հունաստանին Ուկրաինային աջակցելու համար եւ արտահայտվել հույն-թուրքական երկխոսությունը շարունակելու օգտին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու է բացասական արդյունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս