 
                        Արտահոս է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային
 
                                    Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոս են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում:
«Դա գիծ է, որով նավթ է ստանում Գերմանիան: Ներկայում պատահարի պատճառները հայտնի չեն, գազատարի վնասված հատվածն անջատված է, երկրորդ գիծն աշխատում է առանց փոփոխությունների»,- հաղորդել է ընկերությունը:
Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        