ԱՄՆ-ի վարչակազմը պետք էհարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը:
Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից:
87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում:
Իսրայելցի ուժայինները լույս նոյեմբերի 5-ի գիշերը 17 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք փնտրվում էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով:
Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի:
«Ինչպես է Ալիևը ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։ Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար»։
Սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի որդիները, որին սպանել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում, պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը, որպեսզի իրենք կարողանան նրան հողին հանձնել:
ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը վեցամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ նոյեմբերի 5-ին սկսել են ծովային հետեւակի KMEP (The Korea Marine Exercise Program) համատեղ վարժանքները գումարտակների մակարդակով։
Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ տվեցին Առաջին համաշխարհային պատերազմի (1914 – 1918) ավարտի հարյուրամյակի առթիվ հուշահանդիսությունների պաշտոնական ծրագրի մեկնարկը:
ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը: Այս մասին տեղեկանում ենք Коммерсантъ-ից:
Մարդկությունն սկսած 1970-ական թվականներից ոչնչացրել է կաթնասունների, թռչունների, սողունների եւ ձկների 60 տոկոսը:
Եվրոպայում անցկացված մի հետազոտությամբ պարզվել է, թե քրիստոնյա երկրների բնակչության քանի տոկոսն է պատրաստ իր ընտանիքում մահմեդականի ընդունել։
Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների բնակիչների ավելի քան 90 տոկոսը՝ այսինքն՝ գրեթե 4 մլրդ մարդ, հարկադրված է աղտոտված օդ շնչել:
Հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում:
Առնվազն 56,8 հազար միգրանտներ են զոհվել կամ անհետ կորել 2014 թվականից ի վեր՝ փորձելով հասնել այլ երկրներ:
«Իրականությունն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց տեղի չի կարող ունենալ, քանի դեռ հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլում են»:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, հղելով Der Spiegel-ին, կովկասյան տարածաշրջանի հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում:
2018 թվականի սկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են զոհվել աշխարհի 36 երկրներում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ուգանդայում երկրի դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ կանչելու մասին:
Իսպանիայում վնասազերծվել է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորումը, որը գլխավորել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար նախկինում դատվածը, հայտնել է երկրի Ազգային ոստիկանությունը։
«Պետք է բացառել, որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել, քանի որ Իրանը Հայաստանի շնչուղիներից մեկն է, և սահմանի փակումը կարող է մեծ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը և ընդհանրապես հայկական պետականությանը»:
«Իրանի վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունը նորություն չէր»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը՝ հիշեցնելով, թե մինչ Բոլթոնի այցն ինչպիսի հակաիրանական քայլեր ու հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ից։
«Բոլթոնը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հարցը ևս պետք է լուծել ռազմական ճանապարհով, ինչը անհնարին է»,- նշեց նա։
«Ես չեմ կարծում, որ Բոլթոնի այցը Հայաստան այդքան վատն էր և մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե մենք ոչինչ չենք անում, ապա դրսում անձրև էլ գա, մեզ համար վատ է»,-այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «Օղակնե՞ր, թե՞ փրկօղակներ Հարավային Կովկասի համար. նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Սիցիլիա եւ Սարդինիա կղզիներում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարվել վատ եղանակի պատճառով:
Նոր պաշտպանական պատվեր ռազմավարություն հանդեսի ռազմատեխնիկական համագործակցության բաժնի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն այդքան էլ դրական չէր Հայաստանի համար։
«Այդ պատժամիջոցներն ուղղակիորեն հարվածում են Հայաստանի տնտեսությանը, չնայած՝ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դրանք ազդեցություն չեն ունենա»։
Նոյեմբերի 2-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլյան կղզիների մոտ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում: