
Հունգարիան հայտարարել է, որ չեն պաշտպանի ԵՄ-ում ռուսական գազի գների առավելակետի սահմանումը

Հունգարիան չի պաշտպանի Եվրամիությունում ռուսական գազի գների առավելակետի սահմանումը, քանի որ նման քայլն սպառնալիք կստեղծի երկրի Էներգաանվտանգության համար: Այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սայյարտոն հոկտեմբերի 12-ին հայտարարել է Պրահայում ԵՄ-ի երկրների Էներգետիկական գերատեսչությունների ղեկավարների նիստի ընդմիջմանը:
«Մենք պահպանում ենք մեր այն դիրքորոշումը, որ ռուսական գազի գների արհեստական սահմանափակում մտցնելը վտանգավոր է եւ սպառնալիքի տակ է դնում Հունգարիայի Էներգամատակարարումը: Ուստի մենք ոչ մի դեպքում չենք պաշտպանի այն»,-հայտարարել է Սիյյարտոն, որն իր տեսաուղերձը զետեղել է սոցիալական ցանցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: