
Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական ակտի առնչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 8 մարդ. նրանց թվում կան ՀՀ քաղաքացիներ

Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական ակտի առնչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 8 մարդ. նրանցից 5-ը ռուսաստանցիներ են, 3-ը` Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։
Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
ՌԻԱ գործակալության փոխանցմամբ` կենտրոնից նշել են` պայթյունն իրականացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կողմից։
«Պատասխանատուները վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալական ցանցն են։ Պայթուցիկ սարքը փաթեթավորված է եղել շինարարական պոլիէթիլենային թաղանթի մեջ։ Բեռը Օդեսայի նավահանգստից է դուրս եկել ու ուղևորվել բուլղարական Ռուսե քաղաք` համաձայն պայմանագրի»,-նշել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը։