Բաժիններ՝

Սպառնալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ֆինլանդիային մինչեւ դաշինքին նրա անդամակցումը. ԱԳ նախարար

Ֆինլանդիան կանխապահովում Է ՆԱՏՕ-ի գործընկերների պաշտպանությունն ի դեպս ուղղակի սպառնալիքի առաջացման՝ մինչեւ դաշինքին նրա փաստական անդամակցումը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել Է հանրապետության ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն:

«Գտնվելով «ՆԱՏՕ-ի սպասասրահում»՝ մենք աջակցության ցուցաբերման հավաստիացումներ ենք ստացել բազմաթիվ հիմնական խաղորդներից՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, հանգուցային եվրոպական երկրներից»,-Հաավիստոն հայտարարել Է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ ինչ սպառնալիքի Էլ, որ բախվի Ֆինլանդիան, մենք օգնություն կստանանք գործընկերներից՝ նույնիսկ դեռ չհանդիսանալով դաշինքի անդամ»,-նշել Է ԱԳՆ-ի ղեկավարը: Նախարարը նաեւ տեղեկացրել Է, որ «Հյուսիսային հոսքերում» միջադեպերից հետո Բալթիկ ծովի երկրներն «ուժեղացրել են հսկողությունը ջրատարածքում եւ խստացրել անվտանգության միջոցառումները կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում, որոնք կարող են գրոհների ենթարկվել»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ ընդգծել Է, որ դաշինքը միջոցներ կձեռնարկի կազմակերպության անդամ պետությունների կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ բոլոր գրոհները կրիտիկական ենթակառուցվածքի վրա «կստանան դաշնակիցների կոլեկտիվ պատասխանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս