Ո՞ր մթերքներն են ամենաշատն արտահանվել Հայաստանից Ռուսաստան
Հայկական ապրանքանիշները, հատկապես մթերային, Ռուսաստանում ճանաչելի են և պահանջված։ Խոսքը ոչ միայն չրեր և պահածոներ արտադրողների, այլև թարմ մրգեր և բանջարեղեն մատակարարողների մասին է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն՝ «Ռուսաստան-Հայաստան էքսպո-2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Հայաստանից ձկան 90 տոկոսը արտահանվում է, ու հիմնական սպառողները մենք ենք»,- ասել է Դոնչենկոն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից փորձեցինք պարզել, թե 2022 թվականի առաջին կիսամյակում հատկապես ո՞ր մթերքներն են ամենաշատն արտահանվել Ռուսաստանի Դաշնություն:
Պարզվեց՝ խոշոր եղջերավոր անասունի թարմ կամ պաղեցված միս՝ 989 կիլոգրամ, արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Իսկ, ահա այծի կամ ոչխարի միսը՝ 18536.6 կգ, արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ: 51.5 տոննա խոզի միսն ամբողջությամբ արտահանվել է Վրաստան:
Ի տարբերություն այլ երկրների՝ 162.6 տոննա կենդանի ձուկ արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: 8.1 տոննա կաթ ևս արտահանվել է ՌԴ: Թան, սերուցք, մածուն, կեֆիր՝ ընդհանուր 312.9 տոննա, ևս արտահանվել է ՌԴ: 993.5 տոննա կարագ և կաթնային մածուկը նույնպես արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստան է արտահանվել նաև 648.9 տոննա պանիր և կաթնաշոռ: 21 միլիոն թռչնի ձու ևս արտահանվել է ՌԴ:
586.7 տոննա կարտոֆիլը նույնպես արտահանվել է Ռուսաստան: 21739.3 տոննա թարմ կամ պաղեցրած լոլիկը ևս արտահանվել է ՌԴ: Այս երկիր է արտահանվել նաև ամենաշատ քանակի վարունգ՝ շուրջ 215.6 տոննա:
ՌԴ է արտահանվել նաև 2008.8տոննա թարմ կամ չորացած խաղող:
17666.2 տոննա ծիրան, բալ, կեռաս, դեղձ ևս արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: 1245հազ. լիտր գինի նույնպես արտահանվել է ՌԴ: 93.3 տոննա ձմերուկ, սեխ, պապայա մեր երկրից արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: