«Այդ պատժամիջոցներն ուղղակիորեն հարվածում են Հայաստանի տնտեսությանը, չնայած՝ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դրանք ազդեցություն չեն ունենա»։
Նոյեմբերի 2-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլյան կղզիների մոտ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:
Չինաստանն անհրաժեշտ աջակցություն ցույց կտա Պակիստանին այդ երկրի կողմից տնտեսական բնագավառի դժվարությունների հաղթահարման գործում:
Անհայտ անձը հրաձգություն է սկսկել ԱՄՆ-ի Հանովեր քանղաքի Դարտմուտի քոլեջում, մեկ մարդ վիրավորվել է, հաղորդվում է Twitter-ում քոլեջի միկրոբլոգում։
Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կրկին կգործեն այնքան ժամանակ, մինչեւ Վաշնգտնին բավարարող նոր գործարք չկնքվի, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Չինաստանում ավտոբուսը Յանցզի գետն է ընկել Չունցին քաղաքի տարածքում ուղեւորուհու եւ փոխադրամիջոցի վարորդի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:
Անկարա-Բաքու-Թեհրան եռակողմ ձեւաչափով կայացած հանդիպումից բխած հռչակագիրը անկախ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մակարդակի վրա համագործակցության առանցքներ ճշտելուց բաժին էր հատկացրել նաեւ արցախյան հակամարտությանը։
Թենեսիի նահանգի բանտում կալանավոր Էդմունդ Զագորսկին դարձել է ԱՄՆ-ում հինգ տարվա ընթացքում առաջին դատապարտյալը, որի մահվան դատավճիռն ի կատար է ածվել էլեկտրական աթոռով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի առաջիկա խորհրդի նիստում:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»:
Իսպանիայի դատախազությունը Կատալոնիայի ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի համար 25 տարվա բանտարկություն է պահանջում խռովության եւ պետական միջոցները վատնելու մեղադրանքով:
Պակիստանի իշխանությունները հետաձգել են քրիստոնյա Ասիա Բիբիի ազատումը, որի նկատմամբ աստվածանարգության գործով մահվան դատավճիռն ավելի վաղ բեկանել է Գերագույն դատարանը:
ԵԱՀԿ-ի բարենորոգումը վաղուց է հասունացել, այդ թվում՝ կազմակերպության ավելի շատ անաչառության ապահովման համար:
Փրկարարները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում:
ԱՊՀ-ի երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին:
ԱՄՆ-ը համաձայնել է թույլ տալ ութ երկրների, ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2010 – 2016) Դեւիդ Քեմերոնը հույս ունի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ գլխավորել երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Freedom House-ը հրապարակել է 2018 թվականի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը: Այն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Փոխարենը Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում զբաղված էին ներքաղաքական կյանքը վերակազմակերպելով, Հայաստանի հետ կապված հետաքրքիր արտաքին զարգացումներ տեղի ունեցան։
Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում (Իդլիբում, Մանբիչում) տիրող իրավիճակը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առեւտրական համաձայնագիր ստորագրել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում, գագաթնաժողով, որն այս տարվա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը տեղի է ունենալու Բուենոս-Այրեսում:
Միգրանտներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման նոր պլանը կարող է կատարողական կարգով ընդունվել հաջորդ շաբաթ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին, որոնք իրենց կյանքն են վտանգում հանուն ճշմարտության:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունում ճանապարհը զիջելու երիտասարդներին եւ նրանց հնարավորություն ընձեռելու ստանձնելու կառավարության ղեկավարի պատասխանատվությունը:
Ֆրանսիայի ամենահայտնի մանրաքարե լողափը, որը գտնվում է Նիսում, մեկ գիշերվա ընթացքում ավազե է դարձել «Ադրիան» փոթորկի պատճառով:
«Մնում է հուսալ, որ այն ուժերը, որոնք նախկին իշխանությունների դեմ զենքով են փորձել պայքարել, որը մերժում էր ՀՀ ներկայիս վարչապետը, պարզապես չեն ստանա լուրջ ձայներ առաջիկա ընտրություններում։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները Մոսկվայում վերլուծության առարկա են դառնալու…»:
ԱՄՆ-ի քաղաքացիները կնախընտրեին երկրի նախագահի թեկնածու առաջադրել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին կամ հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսին՝ որպես բարձրագույն պետական պաշտոնի առավել որակյալ թեկնածուների շոու բիզնեսի աստղերի շրջանում:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Լյուկ Կարվունասը երկրի նախագահ Ֆրանսուա Մակրոնին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին հրավիրելուց:
Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է երկու կողմերի համար առևտրային հակասությունների ընդունելի լուծումներ գտնեն: